Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք 443 քմ մակերեսով, որը գտնվում է 22 հարկանի նորակառույց շենքի 1-ին և 2-րդ հարկերում։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, երկկողմանի պատուհաններ: 1-ին հարկում կա 4 սրահ, խոհանոց և 2 սանհանգույց, 2-րդ հարկում` 9 սենյակ, խոհանոց և 2 սանհանգույց։ Սենյակներից մեկը նախատեսված է ղեկավարի համար, ունի կից սանհանգույց: Հատակը երեսպատված է սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Խոհանոցները և բոլոր սենյակները համապատասխան կահավորված են և ապահովված տեխնիկայով։ Շենքում գործում է 2 վերելակ, կա անվտանգության համակարգ։ Հարմար է գրասենյակի համար։