Վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը 140 քմ է և գտնվում է Չարենցի փողոցի 1-ին գծում, 5 հարկանի քարե շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ նորոգված է, ճակատային մասում տեղադրվել են վիտրաժներ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ապահովված է բոլոր կոմունիկացիաներով: Բաղկացած է 87 քմ ընդարձակ ու լուսավոր սրահից, 3 սենյակից, խոհանոցից և սանհանգույցից, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է համալրված տեխնիկայով: Տարածքն ունի 2 մուտք` փողոցից և բակից: Հարևանությամբ կան տարբեր հաստատություններ, խանութներ, բանկեր և ժամանցի վայրեր: Հարմար է օգտագործել որպես գրասենյակ, խանութ, բանկ, դեղատուն և նմանատիպ այլ գործունեության համար։