Արղության փողոցում, վարձակալության է տրվում 93 քմ մակերեսով կոմերցիոն տարածք` որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի շահագործվել: Սենյակները գեղեցիկ ու լուսավոր են: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, ունի անհատական ջեռուցման համակարգ, հատակը պատված է լամինատով և սալիկներով: Սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցն առանձին է, կահավորված է նոր գույքով և տեխնիկայով: Բաղկացած է նախասրահից, 2 սենյակից, խոհանոցից և 1 սանհանգույցից: Հարմար է գրասենյակային գործունեության համար: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութներն ու տրանսպորտի կանգառները: