Երկարաժամկետ վարձակալության է տրվում 100 քմ մակերեսով ունիվերսալ կոմերցիոն տարածք Այգեձորում՝ 9 հարկանի շենքի 1-ին հարկում։ Տարածքը բաղկացած է 2 սենյակից, խոհանոցից և սանհանգույցից։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է գազի կաթսա, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է տաքացվող պրեսգրանիտով։ Լոգախցիկով սանհանգույցը սալիկապատված է բարձրորակ սալիկներով։ Խոհանոցը և սենյակները կահավորված են։ Տեղադրված են տեսախցիկներ և ազդանշանային համակարգ։ Հարմար է ցանկացած կոմերցիոն գործունեության համար։