Երկարաժամկետ վարձկալության է տրվում քառահարկ շինություն Սարյան փողոցի վրա, Ամիրյան-Սարյան խաչմերուկին դեմ դիմաց ։ Շենքի ընդհանուր մակերեսը՝ 480քմ, յուրաքանչյուր հարկինը՝ 120քմ։ Առաջին հարկում առկա է ընդունարան, նախասրահ, շոգեբաղնիք, սանհանգույց, վիտրաժային ապակիներով սենյակ, որն օգտագործվում է կոմերցիոն նպատակներով։ Երկրորդ հարկում կա նախասրահ, մեկ սենյակ իր սանհանգույցով, ընդհանուր սենյակ, խոհանոց, 2 բաց պատշգամբ։ Երրորդ հարկում՝ նախասրահ, 4 սենյակ իրենց սանհանգույցներով, սենյակներից երկուսն ունեն բաց պատշգամբ։ Չորրորդ հարկում՝ նախասրահ,4 սենյակ իրենց սանհանգույցներով, սենյակներից երկուսն ունեն բաց պատշգամբ։ Ջեռուցումն իրականացվում է գազի վառարանի միջոցով, հովացման համար բոլոր սենյակներում առկա է օդորակիչ։ Շինությունն ունի բակ մոտ 70քմ, որը հարակից շինությունից առաձնանում է բարձր պարսպով։ Պարիսպի վրա աճում է կուսախաղող, որը բոլոր եղանակներին կանաչ է, ինչպես նաև այգում առկա են այլ բուսատեսակներ և ծաղիկներ։ Շինության ետնամասում է գտնվում կաթսայատունը։ Շինությունը կարող է օգտագործվել ինչպես բնակության, այնպես էլ կոմերցիոն նպատակներով։ Մոտակայքում են գտնվում դպրոցը, մանկապարտեզը, խանութներ, ժամանցի կենտրոններ։ Ընդամենը մի քանի րոպեում ոտքով կարելի է հասնել քաղաքի սիրտ հանդիսացող Հանրապետության Հրապարակ կամ Օպերայի և բալետի թատրոն։