Այս լիովին վերանորոգված տարածքը գտնվում է Սարյան–Մաշտոց խաչմերուկի հատվածում՝ Հայէկոնոմբանկի հարևան նորակառույց շենքի առաջին հարկում։ Ընդհանուր մակերեսը կազմում է 36 ք.մ։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Բացված է երկու մուտք։ Մեկը սրահի կողմից է, մյուսը՝ բակի։ Ընդգրկում է մեծ սրահ, սանհանգույց և խորդանոց։ Ճակատային մասը 6 մ է։ Տեղադրված են եվրո պատուհաններ։ Հատակը հարդարված է կերամագրանիտե սալիկներով։ Շենքում գործում են անվտանգության և կենտրոնացված ջեռուցման համակարգեր։ Մեքենաներ կայանելու համար ստեղծվել է ստորգետնյա կայանատեղի։ Տարածքը հարմար է գրասենյակի համար, սակայն ցանկության դեպքում այստեղ կարելի է ծավալել նաև այլ կոմերցիոն գործունեություն։