Հյուսիսային պողոտայում, Օպերայի հարևանությամբ վարձակալության է տրվում open space գրասենյակային տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 375 քմ և գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Տարածքը կապիտալ եվրո վերանորոգված է, ինտերիերն իրականացված է կրեատիվ լուծումներով և ժամանակակից պահանջներին համապատասխան: Ապահովված է հաճելի մթնոլորտ, թե էսթետիկ թե ֆունկցիոնալ առումներով: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված համակարգով է գործում: Տարածքն ունի գեղեցիկ լուսավորություն` հատակից առաստաղ ձգվող վիտրաժների շնորհիվ: Բաղկացած է ընդարձակ սրահից, խոհանոցից և սանհանգույցներից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Առկա է 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: Այստեղ կարող են աշխատել 40-ից մինչև 45 անձ: Հարևանությամբ են բոլոր ժամանցի վայրերն ու ենթակառույցները: