Երկարաժամկետ վարձակալության է տրվում գրասենյակային տարածք՝ 90 քմ մակերեսով և 12 քմ նկուղով Հանրապետության փողոցում՝ 3 հարկանի շենքի 1-ին հարկում։ Տարածքը բաղկացած է 4 սենյակից և 2 սանհանգույցից։ Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով, կա 2 մուտք՝ փողոցից և բակից, ներսից ունի մուտք դեպի նկուղ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Շենքը գտնվում է հարմար դիրքում, մոտ է խանութներին, բանկերին և ժամանցի վայրերին։