Պուշկին փողոցում, Հյուսիսային պողոտային կից վարձակալության է տրվում կոմերցիոն տարածք` 218 քմ մակերեսով, որը գտնվում է 4 հարկանի բիզնես կենտրոնի 4-րդ հարկում: Տարածքը վերանորոգված է, ապահովված է ջեռուցման և հովացման համակարգերով, տեղադրված են միջսենյակային եվրո դռներ, հատակը ծածկված է լամինատով: Բաղկացած է 6-ից ավելի առանձնասենյակից, հարկում առկա է ընդհանուր սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Շենքն ունի անխափան աշխատող վերելակ և անվտանգության համակարգ: Գտնվում է քաղաքի կենտրոնում, հարևանությամբ են բոլոր բրենդային խանութներն ու ժամանցի վայրերը: Տարածքը չի տրվում մաս-մաս: