Օրավարձով է տրվում 3 սենյականոց գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի դիմաց, 7 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում։ Ունի առանձին վերելակ՝ հատուկ բնակարանի համար: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։