Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 55 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում՝ Սաս սուպերմարկետի մոտ՝ 9 հարկանի շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է օդորակչի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, առկա են նաև ներկառուցված պահարաններ։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, դպրոց, մանկապարտեզ և այլն։