Բնակարանը գտնվում է Հանրապետության հրապարակից ընդամենը հինգ րոպե հեռավորությամբ՝ «Սամսունգ» խանութի շենքում։ Վերանորոգված է ժամանակակից տեխնոլոգիաներով, հաճելի և ակնահաճո դիզայներական լուծումներով։ Համալրված է նոր կահույքով և տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ, որը նայում է Ամիրյան փողոցին։ Տեղադրված են յուրօրինակ ձևավորմամբ և լուսային էֆեկտներով ձգվող ֆրանսիական առաստաղներ, իսկ նմանատիպ առաստաղները, բոլորիս են հայտնի, որ ունեն բազում առավելություններ։Շենքի տարածքում հնարավոր է կայանել մեքենա։ Հարևանությամբ կան բազմաթիվ բրենդային խանութներ, սրճարաններ, ժամանցի վայրեր, ռեստորաններ, ուսումնական հաստատություններ, հյուրանոցներ, սպասարկման կենտրոններ։ Կարելի է կապնվել arm5@vp.pl էլ հասցեյով ևս։