Օրավարձով է տրվում գերշքեղ 2 սենյականոց՝ 45 քմ մակերեսով բնակարան-հյուրանոցային համար Հանրապետության հրապարակից 200 մետր հեռավորության վրա Հանրապետության և Արամի փողոցների հատման կետում գտնվող նորակառույց հատուկ նախագծի 6 հարկանի շենքի 5 րդ հարկում։ Բնակարանը հատուկ դիզայներական նախագծով կապիտալ վերանորոգված է, առաստաղի բարձրությունը 3 մետր: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, որոնք նայում են դեպի Հանրապետության և Արամի փողոցներ, ինչպես նաև վերնիսաժի այգի։ Բնակարանը կահավորված է գերթանկարժեք կահույքով, կենցաղային և էլեկտրոնային տեխնիկայով: Ունի անահատական ջեռուցման և հովվացման ֆանկոլային համկարգեր: Բնակարանում կա 2 UHD Smart հեռուստացույցներ, գերարագ անսահմանափակ ինտերնետ, 210+ TV ալիք, օրթոպեդիկ ներքնակ, օրթոպեդիկ բարձեր, ապահովված է՝ անկողնային, խոհանոցային, լոգասենյակային բոլոր պարագաներով, ունի գինու պահոց, անհատական TTLock դռան փական, որը հնարավորություն է տալիս հաճախորդի նախընտրած անհատական գաղտնաբառով կամ մատնահետքով մուտք գործել բնակարան, անհատական գաղտնաբառով չհրկիզվող պահարան, հակահրդեհային համակարգ: Շենքն ունի ընդհանուր 24 ժամյա BOON անվտանգության համակարգ: Գործում է նոր վերելակ: Մոտակայքում են գտնվում բոլոր ժամանցի վայրերը, հյուրանոցները, բանկերը, հանրապետության հրապարակի մետրոյի կայարանը, վերնիսաժի այգին, ոտքով հանրապետության հրապարակ ընդհամենը 2 րոպե։ Բնակարանը Չի տրվում երկարաժամկետ, ամսական, մեկ օրով և ցանկացած միջոցառումների համար։ նվազագույն ամրագրում 3 օր և ավել, ֆոտո և վիդեո նկարահանումների համար քննարկելի։ Վարձակալելու դեպքում հաճախորդը իր հետ պարտադիր պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ կամ վարորդական վկայական։ Բնակարանում ցանկացած տեսակի ծխախոտ և նարգիլե ծխելը արգելվում է, քանի որ գործում է հակահրդեհային համակարգը։ Օրավարձի գինը կախված է վարձակալվող օրերի քանակից: