Օրավարձով է տրվում 2 սենյականոց լուսավոր բնակարան` 60 քմ մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 15 հարկանի մոնոլիտ շենքի 15-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանը հարմարավետ և նորաոճ կահավորված է, հագեցած կենցաղային տեխնիկայով և անհրաժեշտ պարագաներով: Շենքն ապահովված է անվտանգության համակարգով, գործում է 2 վերելակ: Մոտակայքում կա զբոսայգի, բանկեր, խանութներ և տարատեսակ ժամանցի վայրեր: