Օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 65 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լեո և Սարյան փողոցների խաչմերուկում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է նորաոճ կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։