Օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կասկադի հարևանությամբ՝ Վերին անտառային փողոցում՝ 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է։ Տեղադրված են երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը լամինապատ է: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։