Օրավարձով է տրվում 3 սենյականոց գեղեցիկ և հարմարավետ բնակարան` 73 քմ մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ 18 հարկանի նորակառույց շենքի12-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով։ Սանհանգույցը սալիկապատված է և ապահովված սանտեխնիկայով։ Բնակարանը լիովին կահավորված է և հագեցած ժամանակակից տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով։ Առկա է 2 բաց պատշգամբ, որոնցից բացվում են գեղեցիկ տեսարաններ։ Շենքն ունի 2 վերելակ և անվտանգության համակարգ։ Մոտակայքում է գտնվում Դալմա առևտրի կենտրոնը, Հրազդանի կիրճը, տարբեր խանութներ և տրանսպորտի կանգառներ։