Օրավարձով է տրվում 1 սենյականոց ստուդիո ոճի բնակարան` 29 քմ մակերեսով Հր. Քոչար փողոցում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման անհատական համակարգեր, հատակը ծածկված է բարձրորակ լամինատով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Սենյակը և խոհանոցը հարմարավետ կահավորված են և հագեցած անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Շենքում տեղադրված է դոմոֆոն: Մոտակայքում են գտնվում բանկեր, խանութներ և ժամանցի վայրեր: