Բաշինջաղյան և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում` երկարաժամկետ վարձակալության է տրվում կոմերցիոն նշանակության տարածք, որի ընդհանուր մակերեսը 160 քմ է և զբաղեցնում է 4 հարկանի նորակառույց շենքի բարձր` 1-ին հարկը: Տարածքը կապիտալ վերանորոգված է, 3 կողմում տեղադրված վիտրաժային պատուհանները հաղորդում են տարածքին գեղեցիկ լուսավորություն: Այն ապահովված է կոմունիկացիաներով: Ունի ջեռուցման անհատական համակարգ: Հատակը ծածկված է սալիներով: Բակում կա ազատ տարածություն մեքենաների կայանման համար: