Վարձով է տրվում երկու հարկանի առանձնատուն՝ բնակելի 200 քմ. մակերեսով և 150 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Պռոշյան 1-ին նրբանցքում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Հատակը նույնպես ջեռուցվող է։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված է քարե ավտոտնակ և բացօթյա կայանատեղեր ինչպես նաև ունի ավտոտնակի հնարավորություն: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։