Պուշկին և Փարպեցի փողոցների խաչմերուկում տրվում է վարձով չորս հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 350 քմ, իսկ կից հողատարածքինը 80 քմ։ Ջեռուցվում է գազի կաթսայով։ Խոհանոցները և սանհանգույցները սալիկապատված են, կահավորված են ժամանակակից կահույքով և սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները ևս կահավորված են ժամանակակից և ճաշակով ընտրված կահույքով։ Ինչպես նաև նաախատեսված է տարածք ամառային հանգստի համար։ Այս առանձնատունը շատ հարմար է ինչպես հարմարավետ կյանք վարելու, այնպես էլ հանգիստ վայելելու համար։ Առաջին հարկի մի մասը զբաղեցնում է ավտոտնակը, խաղասենյակը և աշխատասենյակը: Ողջ տարածքը պարսպապատ է։ Տեղադրված է անվտանգության համակարգ և տեսախցիկներ: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները: