Առանձնատուն, 2 հարկանի, Վահագնի թաղամաս, Երևան

02 Ապրիլ 2024
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 450 մ2, հողատարածք` 1,000 մ2 2 հարկանի Կոդ` 108831   |   http://est.am/108831 click to copy the link
Վարձակալություն - 4,000 $/ամիս

Վարձով է տրվում երկհարկանի առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր և յուրահատուկ լուծումներով կառուցված՝ Վահագնի թաղամասում: Թաղամասը բաժանված է 8 տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով: Տունը կապիտալ վերանորոգված է, շինության ընդհանուր մակերեսը՝ 450 քմ է, իսկ հողատարածքինը` 1000 քմ: Հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով: Տունը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, ունի 3 ննջասենյակ, 4 սանհանգույց, ունի նաև փակօթյա ավտոկայանատեղ` 2 մեքենայի համար: Կա բացօթյա լողավազան և հրաշալի կանաչապատ այգի: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ և ապահով կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն շաբաթը 3 անգամ: Թաղամասի տարածքում գործող "Vahakni service" ծառայությունը մաքսիմալ կերպով փորձում է թեթևացնել բնակիչների կենցաղային հոգսերը: Կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների ընդլայնված ցանկ՝ սկսած տան մաքրման աշխատանքներից, դայակի ծառայություններից մինչև անգամ գեղեցկության սրահի ծառայություններ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: -
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ