Օրավարձով է տրվում "Patio Ptghni" հանգստյան գոտին, որը գտնվում է Վերին Պտղնիում, Աբիո հիպերմարկետի ետնամասում, Սևան-Երևան մայրուղուց 200 մետր հեռավորության վրա: Հանգստյան գոտին ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով լիարժեք հանգսիտն անցկացնելու համար: Այն հարմար է հանդիսությունների, ընտանեկան և մանկական միջոցառումների, ինչպես նաև բիզնես հանդիպումների ու կորպորատիվ հավաքույթների համար: Առկա է 2 ամառային տաղավար` փայտյա սեղանով և աթոռներով գեղեցիկ կահավորված և հագեցած տեխնիկայով: Մեծ տաղավարը կարող է հյուրընկալել մինչև 34 անձ, փոքր տաղավարը հարմար է երեխաների համար և կարող է հյուրընկալել մինչև 6 երեխա: Ունի ամառային խոհանոց, որտեղ կա մանղալ, բուխարի, թոնիր, գազօջախ, սառնարան, խոհանոցային և մատուցման սպասք, փայտ: Առկա է հրաշալի կանաչապատ այգի` դեկորատիվ ծառերով, 2 մ խորությամբ բացօթյա լողավազան` պրոֆեսիոնալ ֆիլտրացման համակարգով և անհրաժեշտ կահավորմամբ, ունի շոգեբաղնիք: Երեխաների ժամանցի համար ստեղծված են բոլոր պայմանները, կա ավազով խաղահրապարակ` հագեցած սղարանով, գնդակներով և հեծանվով, առկա է ճոճանակ: Խաղերի համար կանաչ գոտում նախատեսված է սեղան` տարատեսակ խաղերով: Ժամանցի համար տարածքն ապահովված է բոլոր պայմաններով, ունի Wi Fi ինտերնետ, բարձրորակ ձայնային համակարգ, լուսային էֆեկտներ, LED հեռուստացույցներ և Rostelecom կաբելային հեռուստատեսություն: Հանգստի գոտին տրամադրվում է առավոտյան ժամը 11:00-ից մինչև 23:30: Մեկ օրվա արժեքն է 240 USD –ին համարժեք դրամ` շոգեբաղնիքով (5 ժամ), առանց շոգեբաղնիքի` 200 USD –ին համարժեք դրամ: Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել: