Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2` մյուս կողմից 3 հարկանի բոլոր հարմարություններով հագեցած առանձնատուն, որտեղ հարմար է անցկացնել տարբեր միջոցառումներ և պարզապես հանգստանալ քաղաքի աղմուկից: Բնակելի մակերեսը կազմում է 350 քմ, հողատարածքը` 450 քմ: Առանձնատունը կապիտալ նորոգված է, տեղադրված են անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, բոլոր սենյակները կահավորված են բարձրորակ կահույքով և հագեցած են տեխնիկայով: Հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: 1-ին հարկում առկա է շոգեբաղնիք և 2 առանձին սանհանգույց, 2-րդ հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ, 2 առանձին սանհանգույց, 3-րդ հարկում` նախասրահ, 4 ննջասենյակ, որից 2-ն ունեն կից լոգասենյակներ, լվացքատուն և 3 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Բակում կա առանձին միջոցարումների տաղավար` 60 հոգու համար, գեղեցիկ անաչապատ տարածք, մանղալ, բացօթյա լողավազան, ամառային խոհանոց, ավտոտնակ` 2 մեքենայի համար և բացօթյա կայանատեղի` 4 մեքենայի համար: Գինը առանց գիշերակացի` 11:00-23:00 - 85.000 դրամ, գիշերակացով` 100.000 դրամ: Սեփականատերն եմ: