Նորք Մարաշում՝ SKY սուպերմարկետի մոտ՝ ճանապարհի կենտրոնական հատվածում, վարձով է տրվում 2 հարկանի լուսավոր առանձնատուն՝ բնակելի 150 քմ և 800 քմ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առանձնատան բակում առկա է պտղատու այգի և լողավազան։ Առանձնատան բակում հնարավոր է մեքենաները կանգնեցնել։