Նորք Մարաշի 7–րդ փողոցում վարձակալության է տրվում երկու հարկանի առանձնատուն։ Այն գտնվում է մի քանի դեսպանատների և այլ բնակելի շինությունների կողքին։ Բնակելի շինության ամբողջ տարածքը կազմում է 232 ք.մ., իսկ կից հողատարածքինը 260 ք.մ.։ Այգում կա մեծ լողավազան, ինչպես նաև երկու մեքենայի համար նախատեսված քարե ավտոտնակ։ Տեղադրված է անվտանգության համակարգ, տեսախցիկներ և ազդանշանային համակարգ։ Տունը ունի սեփական կաթսայատուն, որի միջոցով էլ տաքացվում է տունը։ Բոլոր սենյակները կապիտլ վերանորոգված են և ճաշակով կահավորված։ Յուրաքանչյուր հարկում կա առանձին սանհանգույց։ Բնակարանը կարելի է վարձակալել ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին։