Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 հարկանի նրբաճաշակ և յուրօրինակ դիզայնով առանձնատուն՝ բնակելի 240 քմ. մակերեսով և 800 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Նորք Մարաշ 5-րդ փողոցում: Այն կապիտալ վերանորոգված է ունի գեղեցիկ լուսավորություն։ Առաջին հարկում` ննջասենյակ, ընդհանուր սանհանգույց, շոգեբաղնիք, լողավազան և պահեստային սենյակ: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, որից 2-ը իրենց առանձին լոգասենյակներով, ընդարձակ հյուրասենյակ` բուխարով, գեղեցիկ կահավորված խոհանոց և բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան: Այն ամբողջությամբ կահավորված է նորաձև և որակյալ կահույքով, ապահովված է տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Բակը ևս շատ խնամված է ընդարձակ, գեղեցիկ և կանաչապատ` կա ամառային խոհանոց` մանղալով և զրուցարանով: