Երկարաժամկետ (6 ամսից ոչ պակաս) վարձակալության է տրվում 3 հարկանի առանձնատուն Նորքի 15-րդ փողոցում, հանգիստ անաղմուկ հատվածում: Տունը վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ կենցաղային իրերով: 1-ին հարկում կա նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, լոգասենյակ, խորդանոց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, 3 ննջասենյակ, բաց պատշգամբ` քաղաքի գեղեցիկ տեսարանով, 1 լոգասենյակ` լոգախցիկով: 3-րդ հարկն օգտագործվում է հանգստի համար, որտեղ կա խորովածի մանղալ, 3 կողմից պանորամային տեսարանով: Այստեղ հաճելի է երեկոյան հավաքվել և հիանալ գիշերվա քաղաքային տեսարաններով: Տան մոտ կա ազատ տարածք մեքենա կայանելու համար: Տունը գտնվում է փակ փողոցի մասում, որտեղ մեքենաները չեն երթևեկում: 45 համարի ավտոբուսը Բժշկական համալսարանից հասնում է տան մոտ, 100 մ հեռավորության վրա է կանգառը: Մոտակայքում կա սուպերմարկետ, խանութներ: