Նորքի Մարաշի բարձրավանդակում վարձակալությամբ է տրվում 2 հարկանի առանձնատան 2-րդ հարկը, որի ամբողջ բնակելի մակերեսը կազմում է՝ 250 քմ, իսկ հողամասինը 1700 քմ: Տունն ունի 5 սենյակ, առանձին մուտք, եվրո վերանորոգում, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, յուրաքանչյուր սենյակում տեղադրված է օդորակիչ: Հյուրասենյակն ու խոհանոցը սալիկապատ են, նրբաճաշակ կահավորված՝ հագեցած գույքով և տեխնիկայով: 4 ննջասենյակները ընդարձակ են՝ հարմարավետ կահավորված: Սանհանգույցները երեսպատված են սալիկներով՝ համալրված անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ: Առանձնատունն ունի 4 բաց պատշգամբ և 1 տեռասա, որտեղ կա անհրաժեշտ ամեն ինչ հանգիստն անցկացնելու համար: Բակը բարեկարգ է, սալիկապատ, ունի ամառային խոհանոց, հանգստի տաղավար, մանղալ: Այգին խնամված է, ունի պտղատու և դեկորատիվ ծառեր: Բնակարանը կազատվի դեկտեմբերի 3-ից: