Վարձով է տրվում հարմարավետ և գեղեցիկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 95 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 400 քմ.։ Այն գտնվում է Կիլիկիա թաղամասում՝ ավտոճանապարհային ոստիկանության հարևանությամբ։ Առանձնատունը բաղկացած է 2 ննջասենյակից, հյուրասենյակից, խոհանոցից և լոգասենյակից։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը սալիկապատված է։ Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ՝ կա բացօթյա լողավազան, կանաչապատ այգի՝ իր պտղատու ծառերով։ Առանձնատունը պարսպապատ է, բակում ունի բացօթյա կայանատեղեր։