Նար-Դոսի փողոցում, " Իդեալ " խանութի մոտակայքում վարձակաությամբ կամ օրավարձով է հանձնվում 2 հարկանի թաունհաուս, որի բնակելի մակերեսը կազմում է 150 քմ: Տունը նոր կապիտալ վերանորոգված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, վիտրաժային պատուհաններ, ունի 2 օդորակիչ: Բոլոր պատուհանները ճաղավանդակներով են: Հատակը ծածկված է սալիկներով և լամինատով: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 2 սանհանգույցից, որոնք սալիկապատված են, հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով: Մոտակայքում կան բազմազան խանութներ տրանսպորտի կանգառներ: