Բուռնազյան փողոցում՝ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն, ամառային հանգստյան տարածքով, մարզասրահով ՝ բնակելի մոտ 1100 քմ. մակերեսով և 700 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Ունի 5 ննջասենյակ, 2 լողավազան, 5 լոգասենյակ, 2 խոհանոց, 3 խորդանոց, 2 բաց պատշգամբ, 2 ավտոկայանեղի տարբեր փողոցների կողմերում (5 մեքենայի համար նախատեսված)։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով, սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Առաջին հարկում է տեղակայված փակ լողավազանը, շոգեբաղնիքը, բիլիարդի սրահը, հանգստի սենյակը՝ շոգեբաղնիքի և բիլիարդի սրահի հատվածում, առկա է արևային ջրատաքացուցիչ, պատերը ջերմա-ջտամեկուսացված են, անցկացված է օդափոխության համակարգ ունի ավտոմատ ոռոգման համակարգ։ Առանձնատունն ունի գեղեցիկ բակ, բացօթյա լողավազան, մանղալ, դեկորատիվ ծառեր: Առանձնատունն ունի անվտանգության համակարգ և դարպասները հեռակառավարվող են։