Նոր Արեշում վարձով է տրվում 150 քմ մակերեսով 4 սենյականոց 1 հարկանի առանձնատուն, որն ունի նաև 250 մ մակերեսով հողատարածք: Կապիտալ վերանորաոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ջեռուցումն անհատական է՝ գազի կաթասայի միջոցով: Առանձնատունը կահավորված է և ապահովված բոլոր պարագաներով, բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, սանհանգույցից: Հատակը մասամբ լամինատապատ և սալիկապատ է, ունի ընդարձակ հյուրասենյակ: Խոհանոցը առանձին է՝ հագեցած անհրաժեշտ պարագաներով: Ննջասենյակները հարմարավետ կահավորված են: Սանհանգույցը երեսպատված է կերամիկական սալիկներով՝ համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Տունն ունի սալիկապատված և բարեկարգ բակ, բոլոր կողմերից պարսպապատ է: