Էրեբունի համայնքում, Մուշավան թաղամասում վարձակալության կամ օրավարձով է տրվում 1 հարկանի նորակառույց առանձնատուն` բնակելի 200 քմ մակերեսով և1000 քմ հողատարածքով: Առանձնատունը դեռևս չի բնակեցվել, կապիտալ նորոգված է և ապահովված է բոլոր հարմարություններով: Սենյակները և խոհանոցը նորաոճ կահավորված են, համալրված են տեխնիկայով: Հյուրասենյակը վարձակալության օրը կահավորված կլինի: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, գազի կաթսա, հատակը ծածկված է լամինատով, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: , Առանձնատունն ունի փակ և բացօթյա ավտոկայանատեղի, շքապատշգամբ` դեպի այգի մուտքով, պտղատու ծառեր և խնամված տարածք: