Այս գեղեցիկ նորակառույց 3 հարկանի առանձնատունը, որը տրվում է վարձակալությամբ գտնվում է Էրեբունու փողոցում, էրեբունի մոլի մոտ, նոր է կառուցվել և դեռևս չի բնակեցվել: Բնակելի մասը կազմում է 450 քմ, հողատարածքը` 750 քմ: Առանձնատունը նորոգվել է բարձրորակ նյութերով, բակը սալապատված է բնական քարով, պատշգամբների սյուները մարմարից են, ունի ինքնատիպ ոճով ինտերիեր: 3-րդ հարկը 0-ական վիճակում է, ցանկության դեպքում հնարավոր է նորոգումն ավարտել ամբողջապես: Տեղադրված են պանորամային պատուհաններ ու եվրոպատուհաններ: Բաղկացած է 8-ից ավելի սենյակներից, խոհանոցից, 6 բաց պատշգամբից և 6 սանհանգույցից, որոնք սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով: Հատակը ծածկված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ: Բակը լավ նորոգված է, առկա է ընդարձակ ամառային զրուցարան` բուխարիով, դեկորատիվ ծառեր, ավտոկայանատեղի, ամբողջությամբ պարսպապատված է, ունի երկաթե դարպաս և ապահովված է անվտագության համակարգով: Միայն խոհանոցն է կահավորված է, ցանկության դեպքում հնարավոր է ամբողջը կահավորել և համալրել տեխնիկայով: