Վաճառվում է 2 հարկանի շքեղ վերանորոգված առանձնատուն` 268 քմ մակերեսով և 454 քմ հողատարածքով, որը գտնվում է Նոր Արեշի 3 -րդ փողոցում: Տունը կապիտալ եվրովերանորոգված է` օգտագործվել են բացառապես բարձրորակ շինանյութ, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները կահավորված են բարձրաճաշակ կահավորանքով, հագեցած են ժամանակակից բարձրորակ տեխնիկայով: Առաջին հարկում հատակը տաքացվող է, բաղկացած է հյուրասենյակից, նախասրահից, 1 ննջասենյակից, խոհանոցից և 1 սանհանգույցից: Երկրորդ հարկում կա նախասրահ, 3 ննջասենյակ՝ իրենց սանհանգույցներով և զգեստասենյակներով, 3 բացօթյա պատշգամբ: Բակը խնամված է, հատակը գեղեցիկ սալապատված, կա ամառային զրուցարան` բուխարիով, եղևնիներ և դեկորատիվ բույսեր և բացօթյա կայանատեղի: