Օրավարձով է տրվում գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 180 քմ. մակերեսով և 350 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Այգեստան փողոցում։ Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված են օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված են և ապահովված անհրաժեշտ սանտեխնիկայով։ Այն ամբողջությամբ կահավորված է նորաձև և որակյալ կահույքով։ Ունի բացօթյա լողավազան, գեղեցիկ բակ։ Առանձնատունը հնարավորություն ունի ընդունել մինչև 10-12 հյուր։ Օրավարձ՝ 120-150$ կախված օրերի քանակից և հյուրերի թվից։