Գեղատեսիլ Դիլիջան քաղաքում վարձակալությամբ է հանձնվում 2 հարկանի քոթեջ, որի մակերեսը կազմում է 80 քմ: Այն կապիտալ վերանորոգված է, ունի բոլոր կենցաղային հնարավորութունները, ունի անհատական ջեռուցման համակարգ, կաբելային հեռուստատեսություն` 100-ից ավելի հեռուստաալիքով, Wi-Fi ինտերնետ: Տունն ապահովված է սպասքով, բոլոր կենցաղային պարագաներով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, սանհանգույց, 2-րդ հարկում` սանհանգույց, 2 ննջասենյակ` բաց պատշգամբներով, մեկը նայում է դեպի անտառ: Ընդհանուր առանձնատունը կահավորված է նոր և ժամանակակից գույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով: Բնակելի համալիրը քաղաքի կենտրոնից գտնվում է 5 րոպե հեռավորության վրա, ունի անվտանգության շուրջօրյա ծառայություն: Տարածքում կա սպորտային համալիր` մեծ լողավազանով, մարզասրահով, ունի մեծ և փոքր թենիս, բիլիարդ, մանկական խաղահրապարակ, ինչպես նաև սրճարան- ռեստորան: Մոտակայքում կա սուպերմարկետ: