Վարձով է տրվում 2 հարկանի՝ նկուղային հարկով շքեղ և գեղեցիկ առանձնատուն, որի շինության մակերեսը 450 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 650 քմ.։ Այն գտնվում է Դավթաշեն ձոր 1 թաղամասում։ Նկուղային հարկում՝ խաղասենյակ, սանհանգույց, խորդանոց։ 1-ին հարկում՝ նախասրահ, առանձին խոհանոց, հյուրասենյակ, սանհանգույց։ 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակ, որից մեկը իր զգեստապահարանով, 3 բաց պատշգամբ, 1 սանհանգույց։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, որը տաքացվող է։ Ունի կաթսայատուն, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են նաև օդորակիչներ։ Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և կանաչապատ: Առանձնատունը պարսպապատ է, դարպասները հեռակառավարվող են, ունի ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված։ Առանձնատունը գտնվում է ձորի ամենահիասքանչ հատվածներից մեկում, որի շնորհիվ ունի հիանալի տեսարան դեպի Հրազդանի կիրճը: Թաղամասը շատ բարեկարգ է և կա շուրջօրյա անվտանգության համակարգ։