Հաղթանակի Զբոսայգուց մի փոքր հեռու՝ Հյուսիսային ճառագայթ նորակառույց թաղամասում, վարձակալության է տրվում 4 հարկանի առանձնատուն, որի շինության մակերեսը կազմում է 479.1 քմ, իսկ կից հողատարածքինը` 598 քմ։ Առանաձնատունը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայով։ Խոհանոցները և սանհանգույցները սալիկապատված են, կահավորված են ժամանակակաից կահույքով և սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից կահույքով։ Առկա է շոգեբաղնիք, փակ լողավազան, մարզասրահ և խաղասրահ` բիլիարդի սեղանով: 2-րդ և 3-րդ հարկերում կան բաց պատշգամբներ, որոնք էլ ավելի յուրահատուկ տեսք են տալիս ճակատային մասին։ Ամբողջությամբ պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս։ Ինչպես նաև նաախատեսված է տարածք ամառային հանգստի համար, որտեղ կա բացօթյա լողավազան, ամառային խոհանոց և մանղալ։ Առանձնատունը շատ հարմար է ինչպես հարմարավետ կյանք վարելու, այնպես էլ հանգիստ անցկացնելու համար: