Սունդուկյան և Գյուլբեկյան փողոցների խաչմերուկում, երկարաժամկետ վարձակալության է տրվում կապիտալ վերանորոգված երեք հարկանի առանձնատուն: Առանձնատան ընդհանուր մակերեսը 600 քմ. է, իսկ կից հողատարածքինը` 500 քմ.: Բնակարանը արևկող է, ապահովված է մշտական ջրով և գազով, սանհանգույցը սալիկապատված է: Հողատարածքը ունի առանձնացված տարածք ամառային հանգստի համար, իսկ բակում երկաթյա ավտոտնակ` մեկ մեքենայի համար: Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ: