Վարձակալության է տրվում 3 հարկանի առանձնատուն Բաբայան փողոցում, Հաղթանակի զբոսայգուց ոչ հեռու, որը հարմար է օգտագործել նաև որպես գրասենյակ: Բնակելի մակերեսը 330 քմ է, հողատարածքը` 500 քմ: Տունը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով: Տեղադրված է անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, ապահովված է գույքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի 6 սենյակ, 2 խոհանոց, հյուրասրահ, 4 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է ջակուզի: Բաց պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Կա խորդանոց, խաղասրահ: Բակը խնամված է և պարսպապատված: Նախատեսված է ազատ տարածություն՝ մեքենա կայանելու համար։