Արաբկիր համայնքում, Հյուսիսային Ճառագայթ նորակառույց թաղամասում վարձակալության է տրվում 4 հարկանի գեղեցիկ ոճով կառուցված տուֆակերտ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 500 քմ, հողատարածքը` 500 քմ։ ️Տունն ապահովված է բարձրակարգ պայմաններով, ունի գեղեցիկ կանաչապատ բակ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցները և սենյակները կահավորված են ժամանակակից բարձրաճաշակ գույքով և կենցաղային տեխնիկայով: Ամբողջը համալրված է հատուկ բծախնդրությամբ ընտրած կահավորանքով: Սենյակները մեծ են ու լուսավոր: 2-րդ և 3-րդ հարկերում կան պատշգամբներ, որոնք էլ ավելի յուրահատուկ տեսք են տալիս ճակատային մասին։ Տան հատակը երեսպատված է բարձրորակ մանրահատակով և զարդանախշ սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, կա ջակուզի, վաննա և լոգախցիկ: Բաղկացած է ընդարձակ` բարձր առաստաղով հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջարանից, աշխատասենյակից, 5 սանհանգույցից, կա լվացքատուն: Բակում նաախատեսված է տարածք ամառային հանգստի համար, որտեղ կա բացօթյա լողավազան, ամառային խոհանոց և մանղալ։ Մուտքին տեղադրված են մեծ դարպասներ։