Բաբայան փողոցի վրա՝ 1-ին գծում վարձակալության է տրվում է 3 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 510 քմ, իսկ հողատարածքինը՝ 620 քմ։ Առանձնատունը նոր կապիտալ վերանորոգված է և գրեթե չբնակեցված: Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով։ Ննջարանների հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, մյուս մասը` պրեսգրանիտով, ներսի աստիճանները նույնպես պրեսգրանիտից են։ Սանհանգույցները սալիկապատված են, ապահովված են սանտեխնիկայով, առկա է լոգախցիկ և ջակուզի: Սենյակները և խոհանոցը համալրված է նոր գույքով և կենցաղային տեխնիկայով։ Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 8 ննջարանից, 3 սանհանգույցից: Սենյակները լուսավոր են, առաստաղները բարձր: Առանձնատունն ունի հարմարավետ բաց պատշգամբներ: Բակը բարեկարգ է, առկա է ավտոտնակ: Առանձնատունն ամբողջությամբ պարսպապատ է, տեղադրված են տեսախցիկներ։