Սևաստոպոլյան փողոցում՝ Բլուր թաղամասում, վարձակալության է տրվում 1 հարկանի առանձնատուն բնակելի՝ 150քմ մակերեսով և 250քմ հողամասով: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ գազի կաթսայի միջոցով: Հատակը մասամբ սալիկապատ և լամինատապատ է: Տունն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պարագաներով և գույքով: Ննջասենյակները լուսավոր են՝ հարմատավետ կահավորված: Առկա է նաև լվացքասենյակ: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Ունի մշակված և սալիկապատված բակային հատված ՝ ավտոկայանատեղիով՝ նախատեսված 2 մեքենայի համար: