Ղափանցյան փողոցում, նորակառույց թաղամասում վաճառվում է կամ վարձով է տրվում 3 հարկանի թաունհաուս` 190 քմ բնակելի շինությամբ և 300 տնամերձ հողատարածքով: 3-րդ հարկը մանսարդ է: Թաղամասն ունի անվտանգության համակարգ, լուսավորություն, տեղադրված է արգելափակոց: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի գեղեցիկ պարզությամբ ինտերիեր, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Տունն ամբողջովին կահավորված է գեղեցիկ նորաոճ կահույքով, ապահովված է տեխնիկայով: Տեղադրված են անհատական ջեռուցման և հովացման համակարգեր, եվրո պատուհաններ: Բաղկացած է ընդարձակ ու լուսավոր հյուրասենյակից, ստուդիո խոհանոցից, 3 ննջասենյակից, ունի լվացքատուն և 2 սանհանգույց, բաց պատշգամբներ: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, մեկում` վաննա: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: Առանձնատունը պարսպապատված է, ունի ամառային զրուցարան, խնամված բակ: Գնի մեջ ներառված է ամբողջ գույքը և տեխնիկան: