Առանձնատուն, Արաբկիր, Երևան

30 Մայիս 2023
 
Այգեձորի Բնակելի՝ 540 մ2, հողատարածք` 400 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 112197   |   http://est.am/112197 click to copy the link
Վարձակալություն - 2,000,000 Դ/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 9 անգամ

Վարձակալության է տրվում 3 հարկանի (կիսանկուղով) նորակառույց առանձնատուն բնակելի՝ 540 քմ մակերեսով և 400 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Այգեձոր փողոցում, առանձնատների էլիտար թաղամասում: Առանձնատունը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել։ Արտաքին պատերը տուֆից է: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ պրեսգրանիտով և լամինատով: Միջսենյակային դռները բարձրորակ արտադրության են: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է անհատական հովացման համակարգ: Բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից, 6 ննջասենյակից, 6 սանհանգույցից և 3 բաց պատշգամբից: Տան աստիճանները մարմարապատ են, որոնք ունեն դարբնի աշխատանքներ: Սենյակները ընդարձակ են ու լուսավոր, ունեն գեղեցիկ դիզայներական լուծումներով և լուսային էֆեկտներով առաստաղներ: Կիսանկուղային հարկը 130 քմ է, որն օգտագործվելու է որպես խաղասենյակ և ժամանցի սրահ: Առանձնատունն ունի ցանկապատված գեղեցիկ բակ, 4 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, ապահովված է անվտանգության համակարգով: Բակում տեղադրվելու է ամառային զրուցարան: Ցանկության դեպքում տունն ամբողջությամբ կկահավորվի և կտրվի` հավելավճարով: Հարմար է վարձակալել նաև որպես կոմերցիոն տարածք:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերան. չբնակ.
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 6
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ