Վարձակալության է տրվում 3 հարկանի առանձնատուն բնակելի՝ 210 քմ. մակերեսով և 167 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, ներսի դռները փայտե են, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Ապահովված է մշտական ջրով և գազով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են և հագեցած սանտեխնիկայով։ Ավտոմեքենաների համար հատկաված են ստորգետնյա կայանատեղեր՝ 2 ավտոմեքենաների համար նախատեսված։ Առանձնատունն ունի նկուղ, փակ լողավազան, գեղեցիկ բակ և մանղալ։