Երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի հարմարավետ և գեղեցիկ կահավորված առանձնատուն-թաունհաուս՝ ընդհանուր 210 քմ. մակերեսով և 75 քմ. նկուղով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում։ Այն կապիտալ եվրո նորոգված է։ Առաջին հարկում գտնվում է նախասրահը, խոհանոցը, հյուրասենյակը և սանհանգույց: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, որից մեկը իր առանձին լոգասենյակով և զգեստասենյակով, 2 ընդհանուր լոգասենյակ, բաց պատշգամբ: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչ և ֆանկոլային համակարգ։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ունի նաև բակային հատված` զրուցարանով, թոնիրով, եղևնիներով: Ստորգետնյա ավտոտնակ՝ 2 մեքենայի համար և պահեստային տարածք։ Տունը պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ՝ հսկվում է տեսախցիկներով։