Առանձնատուն, Առինջ, Կոտայք

16 Հունիս 2023
 
Բնակելի՝ 1,000 մ2, հողատարածք` 2,500 մ2 2 հարկանի Կոդ` 114359   |   http://est.am/114359 click to copy the link
Վաճառք - 1,800,000 $
Վարձակալություն - 8,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 11 անգամ

Կոտայքում, Առինջ համայնքում վարձակալության է տրվում 2 հարկանի յուրահատուկ գրավչությամբ, շատ սենյակներով հագեցած առանձնատուն, որի բնակելի մասը 1000 քմ է կազմում, հողատարածքը` 2500 քմ: Առանձնատունն ունի բարձրորակ վերանորոգում, ապահովված է բարձրակարգ հարմարավետությամբ, ունի ջեռուցման անհատական համակարգ, արևային էլեկտրաէներգիայի պանելներ: Տեղադրված են եվրո պատուհաններ` վիտրաժներով: Տան հյուրասենյակը ընդարձակ է, ունի բարձր առաստաղ, հետաքրքիր լուծումներով միջավայր, գեղեցիկ բուխարի, հատակը ծածկված է որակյալ զարդանախշ մանրահատակով: Առանձնատունն ունի լայն խոհանոց, կահավորված` թանկարժեք փայտյա կահավորանքով, հարմար ճաշասենյակ, աշխատասենյակ, 5 ննջասենյակ` բոլորն առանձին լոգասենյակներով և զգեստասենյակներով, ընդհանուր 9 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով` մի քանի վաննայով և լոգախցիկով: Կա նաև լվացքատուն: Բոլոր սենյակները կահավորված են գեղեցիկ բարձրորակ կահավորանքով, համալրված են անհրաժեշտ գույքով և տեխնիկայով: Լավ ժամանցի համար ամեն ինչ մտածված է, կա ձմեռային այգի` հետաքրքիր բուսականությամբ, մարզասարքեր, փակ և բացօթյա լողավազան, ջակուզի, շոգեբաղնիք, հանգստի սենյակ, խաղասրահ` բիլիարդի սեղանով, խոհանոցով: Միջոցառումների համար կա առանձին ապակեպատ տաղավար, բուխարիով: Բակը խնամված է, կան եղևնիներ, դեկորատիվ ծառեր, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, ամառային տաղավար, ամենուրեք հաճելի համայնապատկեր է բացվում: Տունն ունի պահակակետ և ստորգետնյա ավտոկայանատեղի:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 9
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 3
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ